Կարլսենը հաղթել է Clutch Chess International առցանց մրցաշարում  

11:24, 15 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթանակ է տարել Clutch Chess International առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչում Կարլսենն 9,5:8,5 հաշվով առավելության հասավ  իր մրցակցի՝ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանու Կարուանային: Եզրափակիչն անցկացվեց երկու օրում:

Մրցաշարին մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով կիսաեզրափակիչում մրցեց Կարլսենի հետԵրկրորդ 6 պարտիաներում հայ գրոսմայստերը կրեց երկու պարտությունիսկ 4 պարտիա ավարտեց ոչ-ոքիԸնդհանուր գումարով Արոնյանը 6:12 հաշվով զիջեց մրցակցին

Մրցաշարինորը բաղկացած էր 12 տուրիցմասնակցում էին նաև Մաքսիմ Վաշիե-ԼագրավըԼեյներ ԴոմինգեսըՖաբիանու ԿարուանանՈւեսլի ՍոնՄրցանակային ֆոնդը կազմում էր 265 հազար ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am