Երկու հարմար աշխատանքի առաջարկ մերժած աշխատունակ նպաստառուի նպաստ ստանալու հնարավորությունը կնվազի

12:28, 12 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 1-ից արդեն մեկնարկել է «Պայմանով նպաստի» ծրագիրը, այսպիսով աշխատունակ նպաստառուներին առաջարկվում է աշխատանք՝ 6 ամիս պահպանելով նպաստի հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

2020-ի ապրիլի 1-ին տրվել է «Պայմանով նպաստի» ծրագրի մեկնարկը: «Սա նշանակում է, որ քաղաքացին ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու համար դիմելիս համակարգում ըդնգրկվելու համար պետք է նաև աշխատանք փնտրելով զբաղվի՝ մեր աջակցությամբ, զբաղվածության գրասենյակների: Եթե երկու հարմար աշխատանք առաջարկելու դեպքում քաղաքացին հրաժարվում է աշխատանքից, ապա ընտանեկան նպաստում ընդգրկվելու հնարավորությունը նվազում է, բալերն իջնում են, և դա ազդում է պետական ֆինանսական աջակցություն ստանալու վրա»,-ասաց Բաթոյանը:

Եթե քաղաքացին չի հրաժարվում աշխատանքի առաջարկից, ապա շարունակում է աշխատել և ևս 6 ամիս ստանալ այն նպաստը, որը մինչ այդ նա ստանում էր:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am