Իրանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 238-ով

15:12, 11 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հունիսի 11-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 238-ով՝ ընդհանուրը դառնալով 180 հազար 156: Մահացածների թիվն ավելացել է 78-ով: Վարակի հետևանքով երկրում ընդհանուրը մահացել է 8 հազար 584 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է 2 հազար 728 անձ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 073-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հաղթահարել է 142 հազար 663 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 1 մլն 173 հազար 208 անձ:


© 2009 ARMENPRESS.am