Արոնյանը Clutch Chess International-ի կիսաեզրափակիչում է  

11:37, 10 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ Clutch Chess International-ում  կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի դեմ ևս 6 պարտիաներից հետո, Արոնյանն առավելության հասավ  10:8 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Մրցաշարին, որը բաղկացած է 12 տուրից, մասնակցում են նաև Մաքսիմ Վաշիե-ԼագրավըԼեյներ ԴոմինգեսըՖաբիանուԿարուանանՈւեսլի Սոն:

Արագ շախմատի այս մրցաշարը կեզրափակվի հունիսի 14-ինՄրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am