Հայաստանի ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 2,8 տոկոսով, հաջորդ տարի կաճի 4,9 տոկոսով. ՀԲ-ի կանխատեսում

20:41, 8 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն ներքին արդյունքն, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2020 թվականին կկազմի 2,8 տոկոս, իսկ 2021 թվականին այն կարձանագրի 4,9 տոկոս աճ. տվյալները բերվել են շուկայական, 2010-ին ԱՄՆ դոլարով արտահայտված գներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից, տվյալները ներկայացված են Համաշխարհային բանկի՝ հունիսյան «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։

ՀԲ-ի փորձագետները նշել են, որ 2020-ին մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2% -ով: Այս անկումը կլինի ամենախորը` Երկրորդ աշխարհամարտից ի վեր, իսկ մեկ շնչի հաշվով արտադրության անկումը կանդրադառնա երկրների ամենամեծ թվի վրա։

 


© 2009 ARMENPRESS.am