Արոնյանը Գրիշչուկի դեմ խաղացած 6 պարտիայով մեկնարկեց Clutch Chess International-ում  

10:36, 8 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը մեկնարկեց  ամերիկյան  Clutch Chess International առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սենթ Լուիս քաղաքի շախմատային ակումբի կազմակերպած մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Գրոսմայստերները խաղացին 6 պարտիա, որոնցից երեքն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, մեկում Արոնյանը պարտվեց, իսկ երկուսում առավելության հասավ: Այժմ Արոնյանը 8 հնարավորից ունի 5 միավոր: Արոնյանը և Գրիշչուկը ևս 6 պարտիայով կորոշեն կիսաեզրափակիչի ուղեգրի ելքը:

Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, ՖաբիանուԿարուանան, Ուեսլի Սոն:Մրցաշարը բաղկացած է 12 տուրից: Արագ շախմատի այս մրցաշարը մեկնարկել է հունիսի 6-ին և կեզրափակվի հունիսի 14-ինՄրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am