ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի լաբորատորիան, ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով հունիսի 7-ին չի թեստավորի

13:06, 7 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան հունիսի 7-ին նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ չի իրականացնի՝ ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,- նշել է մամուլի խոսնակը։


© 2009 ARMENPRESS.am