«Լիվերպուլ»-ն ամռանը նոր տրանսֆերներ չի կատարի

21:18, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ ձեռքբերումներ չի կատարի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BBC-ն: Ըստ պարբերականի, «կարմիրներ» չեն բանակացի ոչ մի ֆուտբոլիստի հետ` Տիմո Վերներին ու Ուսման Դեմբելեին ներառյալ:  

Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին:Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել:       

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը       


© 2009 ARMENPRESS.am