«Արագած» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

19:55, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակ քաղաքի «Արագած» ֆուտբոլային ակումբի  գլխավոր մարզիչ է նշանակվել Գոռ Աթաբեկյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարիերայի ընթացքում  Աթաբեկյանը հանդես է եկել «Արարատում», «Բանանցում», «Արաքսում», «Գանձասարում», «Ուլիսում», «Իմպուլսում»: Իսկ կարիերայի ավարտից հետո նա շուրջ 10 տարի է զբաղվում է մարզչական գործունեությամբ: Աթաբեկյանը մշտապես աշխատել է «Փյունիկում»՝ տևական ժամանակահատված ընդգրկվելով նաև «Փյունիկ-2-ի» մարզչական շտաբում:
«Արագած»-ի և Գոռ Աթաբեկյանի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Հայաստանի առաջնության առաջին խմբում «Արագած»-ը մրցաշարային աղյուսակում 10-րդն է ունի 23 միավոր: Առաջատարը 57 միավորով «Վեստ Արմենիա»-ն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am