Պուտինը հայտնել է սահմանափակումների ռեժիմից արագ դուրս գալու ցանկության մասին

17:30, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է կորոնավիրուսային սահմանափակումների իրավիճակից հնարավորինս արագ դուրս գալու ցանկության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կձգտենք իրավիճակից (սահմանափակումներից) դուրս գալ՝ որքան հնարավոր է արագ, գիտակցաբար, հանգիստ, բայց որքան հնարավոր է արագ»,-ասել է Պուտինը՝ մշակութային գործիչների հետ հանդիպմանը:

Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 458 հազար 689 է, մահացել է ընդհանուր առմամբ 5725 մարդ, առողջացել 221 հազար 388-ը:

Աննա Գրիգորյան

 


© 2009 ARMENPRESS.am