Ռումինիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 20 290-ի

15:00, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 187-ով՝ հասնելով 20 հազար 290-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Դիջի 24» հեռուստաալիքին:

Ավելի վաղ երկրի իշխանությունները հաղորդել էին, որ 20 հազար 103  դեպք կա:

Ընդհանուր առմամբ Ռումինիայում կորոնավիրուսից մահացել է 1318 մարդ: Միևնույն ժամանակ, իշխանությունները հայտնում են, որ 14.4 հազար պացիենտ բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցներից:

 

Աննա Գրիգորյան

 


© 2009 ARMENPRESS.am