ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցնում է ռեստորանային համալիրի գործունեությունը. այնտեղ անցկացվել է հարսանիք

14:31, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդի անվտանգության տեսչական մարմինը 72 ժամով կասեցնում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է տեսչական մարմինը:

«72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները. կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ»,-հայտնում են ՍԱՏՄ-ից:

Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Արգելված է բազմամարդ միջոցառումների անցկացումը:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am