Լևոն Արոնյանը մեկնարկում է Clutch Chess International-ում

10:34, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է 2020 Clutch Chess International առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացի Արոնյանից մրցաշարին մասնակցում են աշխարհի չեմպիոնՄագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ալեքսանդր Գրիշչուկը, ՖաբիանուԿարուանան, Ուեսլի Սոն:

Մրցաշարը բաղկացած է 12 տուրից: Արագ շախմատի այս մրցաշարը կմեկնարկի հունիսի 6-ին ևկեզրափակվի հունիսի 14-ին:

Մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


© 2009 ARMENPRESS.am