Սերիա Ա-ի թիմերը 5 փոփոխության հնարավորություն կունենան

10:25, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Սերիա Ա-ի ղեկավարությունը թույլատրել է ակումբներին առաջնության վերսկսումից հետո 5 փոփոխություն կատարել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ի սկզբանե ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին թույլատրել էր 3 փոփոխության փոխարեն կատարել հինգը: Սերիա Ա-ում ևս առաջիկայում վերսկսվող առաջնությունում կկատարվեն 5 փոփոխություններ: Առաջնության ղեկավարությունը նման որոշում է կայացրել, քանի որխիտ խաղային գրաֆիկի պատճառով մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստները կարող են հաճախ վնասվածքներ ստանալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները:  Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


© 2009 ARMENPRESS.am