Այսօր՝ հունիսի 7-ին    

00:05, 7 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1099 թ. այս օրը Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ սկսվեց Երուսաղեմի պաշարումը։

*           1879 թ. այս օրը ծնվել է Արշակ Ալպոյաճյանը՝ բանասեր և հայագետ:

*           1880 թ. այս օրը Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Չիլիում տեղի ունեցավ Արիկայի ճակատամարտը։

*           1883 թ. այս օրը տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը։

*           1952 թ. այս օրը ծնվել է Օրհան Փամուկը՝ չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ, ինչի համար հալածվել է Թուրքիայի իշխանությունների կողմից և ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։

*           1981 թ. այս օրը իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը՝ լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։

*           1982 թ. այս օրը Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվեց որպես թանգարան։

Մ. Ա.


© 2009 ARMENPRESS.am