Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

21:57, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման տեքստում։

Վարրապետի մեկ այլ որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։

 


© 2009 ARMENPRESS.am