Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ևս 3 քաղաքացի

11:26, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 3-ով, ընդհանուր բուժվել է 31 քաղաքացի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում հաստատվել է վարակվծության 57 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 26 հոգի, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 1131 մարդ, կա 69 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախում 30 օրով երկարաձգվել է ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը մայիսի 12-ի ժամը 22:00-ից ՝ մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն:

Լիլիթ Դեմուրյան

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am