Պրեմիեր լիգայում թիմերը 5 փոփոխության հնարավորություն կունենան

21:18, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը թույլատրել է ակումբներին առաջնության վերսկսումից հետոփոփոխություն կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբայս մասին գրում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Լիգան նման որոշում է կայացրելքանի որ խիտ խաղային գրաֆիկի պատճառով մեծ է հավանականությունըոր ֆուտբոլիստները կարող են հաճախ վնասվածքներ ստանալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am