«Արարատի» գլխավոր մարզիչը չի շարունակի աշխատանքը թիմում  

12:43, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իգոր Կոլիվանովն ընտանեկան պատճառներով չի կարողանում վերադառնալ Հայաստան և շարունակել աշխատանքը, իսկ կորոնավիրուսի համավարակն ավելի է բարդացրել նրա` Հայաստան վերադարձը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն պատճառով «Լոռիի» իսպանացի մարզիչը չի շարունակի աշխատանքը վանաձորյան ակումբում:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am