Այսօր՝ հունիսի 4-ին

09:00, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1679 թ. այս օրը Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որը ավերեց Երևանն ու բոլոր հարևան բնակավայրերը։ Զոհ գնացին հազարավոր մարդիկ, քանդվեցին գրեթե բոլոր շինությունները։

*           1905 թ. այս օրը ծնվել է Վարդան Աճեմյանը՝ հայ մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան (մահ.՝ 1977 թ.)։

*           1918 թ. այս օրը Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։ Անդրանիկ Օզանյանը քննարկում էր համաձայնագիրը առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։

*           1925 թ. այս օրը տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը: Այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։

*           1975 թ. այս օրը ծնվել է Անջելինա Ջոլին՝ ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի:

 

Գիտե՞ք, որ...

*           Ֆրանսերենը Անգլիայի պաշտոնական լեզուն է եղել  600 տարուց ավելի:

*           Սովորական կոլայի տարան սուզվում է ջրում, իսկ դիետիկ կոլայինը` ջրի երես է դուրս գալիս:

*           Բզեզները ունեն խնձորի, իսկ կրետը՝ եղևնու կոնի համ:

*           Խավարասերը կարող է մի քանի շաբաթ առանց գլխի ապրել:

*           «Կոկա-կոլան» կլիներ կանաչ, եթե նրան գույն չտային:

*           Մարդկանց կողերի ոսկորները ավելի պինդ են բետոնից:

*           Աշխարհի վեց պաշտոնական լեզուներն են` անգլերենը, ֆրանսերենը, արաբերենը, չինարենը, ռուսերենը և իսպաներենը:

*           Որոշ ճիճուներ, եթե ուտելու բան չեն գտնում, իրենց ուտում են:

*           Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան:

*           Մարդը միջին հաշվով օրական ծիծաղում է 10 անգամ:

*           Մի մարդ՝ Շառլս Օբսոն անունով, 69 տարի անդադար զկրտացել է:

*           1945 թ. ռուս դպրոցականները ԱՄՆ դեսպանին նվիրում են այդ երկրի զինանշանի տեսքով պաննո։ Սակայն դպրոցականները չգիտեին, որ նվերի մեջ տեղադրված է «Ժուչոկ», որը փոխհաղորդում էր դեսպանի բոլոր բանակցությունները։

*           Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ նվերներ ստանում են միայն տղամարդիկ։

*           Ազատության արձանը մարդկության պատմության մեջ ամենամեծ նվերն է, որը 1881 թ. ֆրանսիացիները նվիրել են ամերիկացիներին։

*           Ֆուտբոլիստների միջև մարզաշապիկների փոխանակումն առաջին անգամ տեղի է ունեցել 1931 թ., Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականների խաղից հետո։

Մ. Ա.


© 2009 ARMENPRESS.am