«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում

21:46, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՄՆ-ում  ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների դեմ ընթացող բողոքի ակցիաները համընկան մեր խորհրդարանում «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկման եւ ընդունման գործընթացների հետ:

Հայաստանի նոր ձեւավորված կառավարության հռչակած առաջնային խնդիրներից մեկը ոստիկանության համակարգի բարեփոխումն ու ոստիկանի նոր կերպարի ձեւավորումն  էր: Նախանշված նկատակին հասնելու համար  գործադիրը ընդունեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: Լիովին օրինաչափ է, որ փոփոխությունների առաջին ալիքը ներառեց երկիրը ներկայացնող պարեկային ոստիկանությունը: Շահագրգիռ կառույցներում, քաղաքացիական հասարակության հետ եւ խորհրդարանում կազմակերպված քննարկումների արդյունքում մշակված օրենքներով արվեց  առաջնային քայլերից մեկը՝ ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումը:

Օրենսդրական փոփոխություններով ստեղծվող նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է նախկին ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության գործառույթները»:

             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


© 2009 ARMENPRESS.am