Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

19:41, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանի ցաբվակցական խոսքում նշված է. «Ցավով տեղեկացա ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի կյանքից հեռանալու լուրի մասին:

Ազգային ժողովի պատգամավորների, աշխատակազմի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին»:

 


© 2009 ARMENPRESS.am