Արամեն երկրպագուներին է ներկայացրել «Ալագյազ» երգի հոլովակը  

13:01, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Արամեն երաժշտասերների դատին է հանձնել «Ալագյազ» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Ս. Կոդաբաշյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակը հասանելի է Արամեի «YouTube»-ի պաշտոնական ալիքում:

Երգի երաժշտության հեղինակը Գրիշա Դաշյանն է, բառերը գրել է Հովհաննես Հովհաննիսյանը, գործիքավորումն իրականացրել են Կարենն ու Սևակը:

Հայտնի են Արամեի «Մի նամակ», «Առավոոտ», «100 տարի», «Արցունքիս մեջ», «Հալվելու եմ», «Ուր գնամ» և մի շարք այլ երգեր:


© 2009 ARMENPRESS.am