Սերիա Ա-ն կարող է անցկացվել նոր ձևաչափով  

11:16, 3 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացվել այլ ֆորմատով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Repubblica-ն: Ըստ պարբերականի, հաջորդ մրցաշրջանի ձևաչափը կփոխվի, եթե 2020/21 մրցաշրջանը չմեկնարկի մինչև սեպտեմբերի 12-ը: Թիմերը կբաժանվեն երկու ենթախմբի` յուրաքանչյուրում 10-ական թիմով, և լավագույնները կխաղան փլեյ-օֆֆում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am