«Փյունիկ»-ի նիգերացի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից

20:13, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացել է «Փյունիկից»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբայս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը

Ուգոչուկվու Իվուն «Լոռի» ՖԱ-ի ֆուտբոլիստ է: Նիգերիացի կիսապաշտպանն այս մրցաշրջանի սկզբում էր միացել «Փյունիկին»: 

Թիմի կազմում Իվուն անցկացրել է 14 պաշտոնական խաղ և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 


© 2009 ARMENPRESS.am