Փաշինյանի ու իր ընտանիքի ինքնազգացողությունը լավ է. նրանք վառ արտահայտված ախտանշաններ չունեն

19:25, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 2-ի ճեպազրույցի ընթացքում:

«Մենք շարունակում ենք մեկուսացած մնալ վարչապետի կեցավայրում: Մեր բոլորի ինքնազգացողությունը լավ է: Ընտանիքի հինգ անդամներից որևէ մեկը չունի վառ արտահայտված ախտանշան»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ իր աշխատանքային գրաֆիկից դուրս են մնացել միայն ընդունելությունները:

Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am