Մելքումյանն առաջարկում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը բարձրացնել մեկ միլիոն դրամով

18:02, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը բարձրացնել մեկ միլիոն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական բացասական հետևանքներով պայմանավորված` առաջարկվում է կազմակերպությունների սնանկ ճանաչվելու շեմը մեկ միլիոնի փոխարեն սահմանել երկու միլիոն դրամ: Ըստ հեղինակի, նախագծի ընդունման դեպքում համապատասխան իրավասու պետական մարմինը նաև կազատվի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու օրենքով սահմանված պարտադիր պահանջից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ կառավարությունն իր առաջարկությունները կանի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am