Շարունակվում են ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը․ հանրապետության տարածքում եղել են կասեցումներ

17:55, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ․ 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունիսի 2-ին շրջայց է կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների, իսկ մարզային կառույցները՝ մարզերի հանրային սննդի կազմակերպություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Արձանագրելով, որ հանրային սննդի կետերի աշխատանքը նկատելիորեն բարելավվել է ու պարետի որոշումներով ամրագրված՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված, պահանջները հիմանկանում կատարվում են, ՍԱՏՄ տեսուչները, այնուամենայնիվ, հայտնաբերում են խախտումներ՝ պայմանավորված անուշադրության, չիմացության կամ անփութության գործոնով: Տնտեսավարողներին տրվում են ցուցումներ, խորհուրդներ, նաև կազմվում են արձանագրություններ, որոնք կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետերի գործունեությունը:

Նրանք խախտել են պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ հիմնականում չի պահվել սոցիալական հեռավորությունը, չեն կրել կամ ոչ ճիշտ են կրել դիմակներ ու ձեռնոցներ, չեն ունեցել պարբերական ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am