Հայաստանից 1 շարասյուն մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75- ամյակին նվիրված զորահանդեսին

17:40, 2 Հունիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանը մասնակցելու է հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: 
«Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը
«Զորահանդեսին հայկական կողմից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք տանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները»,- նշեց Ստեփանյանը:
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24-ին։
Լիլիթ Դեմուրյան

© 2009 ARMENPRESS.am