ԱՄՆ-ում բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում

13:10, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի և անկարգությունների պատճառով պարետային ժամ է սահմանվել 40 քաղաքներում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հունիսի 1-ին նման միջոցառում է ձեռնարկվել ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքում՝ Նյու Յորքում։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլասիոն հայտարարել է քաղաքում երկուշաբթի 23: 00-ից մինչև երեքշաբթի ժամը 5:00-ն պարետային ժամ:

Գործադիրի հրամանից երևում է, որ հատկապես այս ժամերի ընթացքում դժվար է պահպանել հասարակական կարգը: Սահմանափակումները մտցված են քաղաքացիների անվտանգությունը և գույքի անվտանգությունը երաշխավորելու, ինչպես նաև նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 


© 2009 ARMENPRESS.am