Փաստաբանների պալատում տեղի են ունեցել նոր նշանակումներ

13:06, 2 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Փաստաբանների պալատի մամու;ի ծառայությունից, Պալատի նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար:

 

 


© 2009 ARMENPRESS.am