«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան»-ին

21:25, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 19-րդ տուրն ավարտվեց «Ուրարտու» - «Գանձասար-Կապան» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս խաղում գրանցվեց միայն մեկ գնդակ: «Ուրարտու»-ի միակ և հաղթական գոլի հեղինակը դարձավ Հակոբ Հակոբյանն, ով մրցակցի դարպասը գրավեց ստանդարտ դիրքից` գնդակն անմիջապես ուղարկելով դարպասը:

«Ուրարտու» - «Գանձասար-Կապան» հանդիպման ընդմիջմանը լուսատախտակին ցուցադրվել են հայ այնբժիշկների լուսանկարները, որոնք այս օրերին հերոսաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am