Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

14:30, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 45-ամյակի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին մաղթել է շուտափույթ ապաքինում և ամենայն բարիք: 

 


© 2009 ARMENPRESS.am