Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առցանց մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր  

13:34, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող արդյունք է գրանցել շախմատի Եվրոպայի առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առցանց մրցաշարի E խմբում, որտեղ հանդես են գալիս 2300-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ, Գաբրիել Սարգսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և դարձել է բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար մրցախաղում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը մեր հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանն էր: Առաջին տեղում Ալեքսեյ Սարանան է  Ռուսաստանից, իսկ երկրորդը` Դավիթ Նավարան Չեխիայից:

Եվրոպայի առցանց մրցաշարի E խմբի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում էին 4400 շախմատիստներ:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am