Քրգործի շրջանակում տնտեսավարողի մոտ անհարկի ստուգումները կբացառվեն

11:25, 1 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել, խստացնել պայմանները, երբ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչը կամ քննիչը կարող է ստուգումներ նշանակել տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 114 «կողմ» ձայն:

Նախագծով առաջարկվող փոփոխություններով ավելի սահմանափակվում և խստացվում են այն պայմանները, երբ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչը և քննիչը կարող են ստուգումներ նշանակել: Այսպիսով, փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել այն դեպքերը, երբ կարող են տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգողական գործողություններ իրականացվել, և ակնկալվում է այդ եղանակով հնարավորինս սահմանափակել և բացառել անհարկի միջամտությունները տնտեսական գործունեության նկատմամբ:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am