«Փյունիկ»-ը հաստատում է` Միրանյանը հեռացել է ակումբից

19:22, 31 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 24-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը հեռացավ «Փյունիկից»։ Լրացել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արթուր Միրանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018թ. փետրվարին և վերադարձից հետո անցկացրած 34 խաղումդարձել է 14 գոլի  հեղինակ։ 

Ընդհանուր առմամբ «Փյունիկի» մարզաշապիկով Միրանյանն անցկացրել է 46 խաղ և դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկում» հանդես գալու ժամանակահատվածում Միրանյանը նորամուտը նշեց նաև Հայաստանիազգային հավաքականում։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am