Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով  դադարեցվել է  1297 կազմակերպության գործունեությունը

16:44, 31 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի կողմից սահմանված նոր կորոնավիրուսի տարածման  կանխարգելմանն ուղղված նորմերի խախտման դեպքերով, մայիսի 30-ի դրությամբ,  կայացվել է  1297 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է   18951 ստուգում,  որից միայն 612-ը՝ նշված օրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացրել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։


© 2009 ARMENPRESS.am