ՊՍԺ-ն և «Ինտեր»-ը համաձայնեցրել են Իկարդիի տրանսֆերի հարցերը

11:59, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Ինտեր» ֆուտբոլիային ակումբները ընդհանուր հայտարարի են եկել արգենտինացի ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիի տրանսֆերի շուրջ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Ըստ պաբերականի, ֆուտբոլիստը և ՊՍԺ-ն արդեն իսկ ստորագրել են պայմանագիրը, սակայն վերջնական և պաշտոնապես այդ մասին կհայտարարվի տրանֆսերի հետ կապված մի քանի հարցերի հստակեցումից հետո:

Իկարդին 2019/20 մրցաշրջանում վարձակալությամբ էր հանդես գալիս ՊՍԺ-ում: Ֆրանսիայի չեմպիոնիկազմում արգենտինացին ընդհանուր առմամբ մասնակցել է 31 խաղի և դարձել է 20 գոլի հեղինակ: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am