Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ

11:31, 30 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը հաջորդ մրցաշրջանում կանցկացվ երկրպագուների մասնակցությամբ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խոսել է Պրեմիեր լիգայի ղեկավար Ռիչարդ Մաստերսը:Վերջինս հույս է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում երկրպագուները կկարողանան մասնակցել խաղերին,սակայն հանդիպումները երկրպագուների համար կբացվեն հերթականությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am