Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

14:56, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի կենդանաբանական այգին այս մասին տեղեկատվությունը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Երևանի կենդանաբանական այգին իր աշխատանքը վերսկսել է մայիսի 18-ից:


© 2009 ARMENPRESS.am