Շոտլանդիան սկսում է թեթևացնել սահմանափակումները

13:22, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդիկ Շոտլանդիայում հիմա նորից կարող են հանդիպել ընկերներին. երկիրը 66 օր հետո սկսում է թեթևացնել կորոնավիրուսի պատճառով կիրառած սահմանափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նոր կանոնները նշանակում են, որ երկու տարբեր ընտանիքներից մարդիկ կարող են դրսում հանդիպել՝ 2 մետր հեռավորություն պահպանելով:  Միաժամանակ 8 հոգուց ավելի մարդկանցով հավաքները չեն թույլատրվում, և մարդիկ չեն կարող գնալ մեկ ուրիշի տուն:

Առաջին նախարար Նիկոլա Սթարջենը շեշտել է, որ մարդիկ պետք է հնարավորինս տանը մնան: Շոտլանդիան կարանտինի մեջ է մարտի 23-ից սկսած և սահմանափակումների մեծ փոոխություններ չէր արել:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am