Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը կկայանա նոյեմբերին

12:17, 29 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի եվրոպական ասոցացիան հրապարակել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկված կամ հետաձգված մրցաշարերի նոր օրացուցային պլանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնությունը կկայանա նոյեմբերի 8-10-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Այն վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվԽաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am