Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը

13:30, 28 Մայիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ մասնակցել Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հուշակոթողին:

Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հերոսամարտի զոհերի հիշատակին:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հնչեցրել է աղոթք:

 


© 2009 ARMENPRESS.am