Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ևս 11 պացիենտ

11:31, 28 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում մայիսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուր առմամբ բուժվել է 25 պացիենտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38 դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 11 պացիենտ։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 824 մարդ, կա 67 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով։

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am