Կապիտալ շինարարության համար բանկային երաշխիքների տրամադրման ինսիտուտը չի վերացվելու. Փաշինյան

17:34, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը չի պատրաստվում վերացնել կապիտալ շինարարության համար բանկային երաշխիքների տրամադրման ինստիտուը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հարցին:

«Երաշխիքի ինստիտուտը չի վերացվելու, ովքեր ուզում են, որ դա վերացվի, լոբբինգ են անում, որ ՀՀ-ում ասֆալտի ատկատների մեխանիզմը շարունակվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ կապիտալ շինարարություններից որևէ մեկը չի կանգնի, բոլոր կապիտալ շինարարություններն ըստ պլան ընթանում են:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am