Մալդիվներում զբոսաշրջիկների համար մշակվել են նոր կանոններ

15:38, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նոսվոստի»-ն տեղեկացնում է, որ Մալդիվյան կղզիները հունիսից բաց կլինեն զբոսանավերի, մասնավոր ինքնաթիռների համար, կսկսեն ընդունել նաև կոմերցիոն թռիչքներ:

Բոլոր ժամանողները կթեստավորվեն: Զբոսաշրջիկները կհանգստանան միայն այն հյուրանոցներում, որոնք նոր տիպի լիցենզիա ունեցող հանգստավայրերում են: Այդ լիցենզիաները տրվում են այն հյուրանոցներին, որոնք համապատասխանում են սահմանված պահանջներին: Մասնավորապես, հյուրանոցները պետք է օգտագործեն իրենց սենյակների միայն 10 տոկոսը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկուսացման հնարավորություն լինի, ինչպես նաև պետք է պատրաստ լինեն կարանտինային ռեժիմին:

Հյուրանոցների աշխատակիցները պետք է օգտագործեն պաշտպանիչ միջոցներ, պահպանեն սոցիալական հեռավորության կանոնները: Բժշկի և բուժքրոջ ներկայությունը պարտադիր է:

Հյուրանոց եկած զբոսաշրջիկները պետք է այնքան ժամանակ մնան համարում, մինչև ստացվի թեստավորման պատասխանը:


© 2009 ARMENPRESS.am