Թաեքվոնդոյիստների համար մրցաշարերը կմեկնարկեն օգոստոսից  

13:07, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաեքվոնդոյիստները միջազգային մրցաշարերի կարող են մասնակցել օգոստոս ամսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թաեքվոնդոյի միջազգային ֆեդերացիան մի շարք մրցաշարեր չեղարկելուց հետո թարմացրել է օրացույցային պլանը: Միջազգային մրցաշարերը մեկնարկում են միայն ընթացիկ տարվա օգոստոսից:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտ ամսից չեղարկվել, ընդհատվել և հետաձգվել են միջազգային գրեթե բոլոր մրցաշարերը: Հետաձգվել են Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը և Եվրոպայի ֆուտբոլի հոբելյանական առաջնությունը:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am