Վրաստանի ազգային տոնի օրը Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են այդ երկրի դրոշի գույներով

10:31, 27 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի ազգային տոնի օրը քաղաքամայր Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը․

«Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 


© 2009 ARMENPRESS.am