Խոակին Կապառոսին դուր է եկել «Արարատ-Արմենիա»-ի խաղը

20:05, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կիսվել է տպավորություններով բարձրագույն խմբի 18-րդ տուրի մի շարք հանդիպումների հետևելուց հետո:

«Անկասկած, այդ դադարը հանգեցրել է նրան, որ ֆուտբոլիստներն այժմ չունեն խաղային անհրաժեշտ ռիթմ և մարզավիճակ։ Հենց խաղային ռիթմի և պրակտիկայի բացակայության պատճառով էլ այս պահին ֆուտբոլիստներն այնքան մրցունակ չեն, որքան կարող էին լինել։ Ավելի շատ խաղեր անցկացնելով՝ նրանք ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապառոսի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Իսպանացի մասնագետին ամենաշատը դուր է եկել «Արարատ-Արմենիա»-ի խաղը: «Նրանք համեմատաբար ամենալավ մարզավիճակում են, բայց ես կցանկանայի, որպեսզի ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղայինորպեսզի ազգային հավաքականի համար ավելի շատ թեկնածուներ ունենայինք։ Ընդհանուր առմամբ, պետք է ավելի շատ խաղեր դիտենք, ցանկալի է՝ անմիջականորեն մարզադաշտից, որպեսզի կարողանանք ավելի լավ պատկերացում կազմել ֆուտբոլիստների խաղամակարդակի վերաբերյալ»,-ասել է նա:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am