Արցախի նախագահը նոր նշանակումներ է արել

17:33, 26 Մայիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել  է մի շարք հրամանագրեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արթուր Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

Արայիկ Լազարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ՝ ազատվելով  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Վահրամ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։


© 2009 ARMENPRESS.am